Ապամոնտաժվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի 13-րդ շենքի բակում և Հրաչյա Ներսիսյան 1 փողոցում գտնվող ապօրինի ցանկապատերն ու կրպակները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են լինելու Երևանի բոլոր վարչական շրջաններում: