Երևան

«Զվարթնոցում» հայ սահմանապահները ծառայությունն ինքնուրույն կիրականացնեն օգոստոսի 1-ից». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի պարտականությունները կատարողը շնորհակալական նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 1-ից ծառայությունը ինքնուրույն կիրականացնեն․

«Սահմանապահ զորքերի հրամանատարի պարտականությունները կատարողը դիմել է ՌԴ սահմանապահ զորախմբի ղեկավարին։ Նամակ է գրել, շնորհակալություն է հայտնել․ դա առաջին հերթին շնորհակալության նամակ է, որում տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից մենք ծառայությունն ինքնուրույն կիրականացնենք»,- ասել է նա։