Թաթուլ Կրպեյանի այգու հարակից տարածքում եղած 8 տներից միայն մեկում էր մարդ ապրում. հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ «Մնացածը «դաչաներ էին» իրենց համար սարքած»,- ասել է նա։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելել է, որ այնտեղ բնակվող միակ ընտանիքին բնակության վայրով ապահովելու հարցը լուծվել է։ Դիմելով ընդդիմադիրներին, նա ասել է. «Ձեր ասածն ի՞նչ է՝ իմ պապը «հարիֆ» է, որ ժամանակին համայնքային տարածք չի զավթել կամ մի շարք օրինապահ քաղաքացիներ։ Եթե դուք այդպես եք մտածում, կգաք իշխանության, կասեք՝ համայնքային տարածք չկա, ով ինչ կարող է, թող զավթի, հետո կգնանք՝ ձեր գոյություն չունեցող իրավունքները կպաշտպանենք։ Պոպուլիզմն էլ չափ ունի»։