Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի բյուջեի՝ 2023թ. կատարողականի ցուցանիշին․
«2018թ․ մեր սեփական եկամուտները մոտավորապես 21 մլրդ են եղել, և փուլ-փուլ եկել, հասել ենք 2023թ. 50 մլրդ-ին։ 2023թ․ կատարողականն 90%–ից ավել է»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ դրանից առաջ բյուջեի կատարողականները տատանվել են 63-75%–ի շրջանակներում. «Սա բացառիկ բարձր ցուցանիշ է»,- ասել է նա։