Երևան

«Մենք բոլոր ընտրողներին ենք հարգում». Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիրներին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ելույթում դժգոհեց, որ թույլ չեն տվել ավագանու նիստին ներկա լինել նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանին։

Նա նշեց, որ ինքն երևանցիների քվեով է դարձել ավագանու անդամ. «Հնարավորություն չենք ունենում գրանցվել, չենք հասկանում՝ որտեղից թվերը։ Մեզ ասում են՝ ոչինչ, դուք էլ մի գրանցվեք։ Ձեզ համար սա կոճակ սեղմել է։ Ինչո՞ւ պետք է մենք զրկված լինեինք քվեարկության իրավունքից»,- ասաց նա՝ հավելելով, թե հարգանք է պահանջում երևանցիների հանդեպ։

«Երբ որևէ մեկը պահանջում է հարգանք, առաջին հերթին ինքը պետք է հարգի ինստիտուտը։ Ավագանու նախորդ բոլոր նիստերին ամեն ինչ արվել է, որ ցույց տրվի մեզ, որ այս ինստիտուտի նկատմամբ, տիկին Աբգարյան, Ձեր կողմից, ձեր ֆրակցիայի, գործընկեր ֆրակցիայի կողմից հարգանք չկա։ Լավ, մեզ չեք հարգում, խնդրեմ։ Որ անընդհատ Ձեր ընտրողի մասին եք խոսում, մենք բոլոր ընտրողներին ենք հարգում։ Բայց Դուք չեք հարգում Երևանի բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայն ստացած ուժի ընտրողներին»,- ասաց նա։