Երևան

Ի՞նչ է արվում Երևանի գլխավոր հատակագծի հարցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հետաքրքրվել է մայրաքաղաքի գլխավոր հատակագծից։

«Խոսում ենք Երևանի զարգացման ծրագրից, բայց ոչ մի բառ չլսեցի Երևանի գլխավոր հատակագծի մասին։ 

Իշխող ուժն ունի՞ Երևանի գլխավոր հատակագծի հետ կապված պլաններ, ի՞նչ մասնագետներ է ներգրավում, ո՞ւր է հասել այդ պրոցեսը»,- հարցրել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ այս կապակցությամբ տարվում են աշխատանքներ։ Ըստ նրա, կա ամբողջական կադաստրային տեղեկատվություն, որ մուտքագրվում է համակարգ. «Երևաննախագիծը» աշխատում է նախագծի ելակետային տվյալների վրա, որ ստացել է տարբեր գերատեսչություններից»։