Երևան

Քննարկվում է ուղեվարձը սահմանելու նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու նիստում քննարկվում է հանրային տրանսպորտի ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Այն ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Ըստ նրա, նախագիծը երկու նպատակ ունի՝ շարունակել ոլորտի սուբսիդավորումը՝ շարունակելով այն պահել որոշակի տրամաբանական շրջանակներում, չանել անհամաչափ ծախսեր՝ ի հաշիվ այլ ոլորտների, և երկրորդ՝ ստվերի տեսքով արատավոր երևույթների վերացում. «Ավելորդ չեմ համարում նշել, որ նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսվում է սեպտեմբերի 1-ին, երբ մենք նախատեսում ենք, որ գիծ դուրս եկած կլինեն 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուսները ևս, ինչպես նաև՝ մինչև նախագծի ուժի մեջ մտնելը պետք է մշակվի ու սահմանվի արտոնությունների փաթեթը, որոնց վրա ժամանակ կունենանք աշխատելու»։ Նա անդրադարձել է նաև այս թեմայով մանիպուլյացիաներին ու ստերին։