Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան–շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք. հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
ԿԳՄՍ նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել սեփականատերերին՝ տեղեկացնելով իրավիճակի մասին, սակայն միայն մեկն է արձագանքել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով, նշեց, որ առնվազն իրենց կողմից ոչ բավարար ջանք է ներդրվում այս ուղղությամբ. «Մենք ավագանու որոշմամբ ունենք նոր հնարավորություններ՝ սեփականատերերին որոշակի տույժերի ենթարկելու։ Առաջարկում եմ այս շաբաթ քննարկում ունենանք, որ այդ մեխանիզմը սկսենք աշխատացնել։ Այդ լիազորությունը մեզ տրված է»,- ասել է նա։