Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,- ասաց Երևանի կառուցապատման և ներդրումային գրասենյակի տնօրենը։
Քաղաքապետն էլ ասաց. «Ուզում ենք այս տարի սկսել կայարանի կառուցումը, ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում