Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մշակութային կարևոր իրադարձություն. Անգլիայի ազգային բալետի պատմական հյուրախաղերը Երևանում:
Մայիսի 10-ին և 11-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի կունենա Ակրամ Խանի բեմադրությամբ լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացումը:
Երևանը պետք է ապրի և շնչի մշակույթի ոգով՝ դառնալով մշակույթի և արվեստների քաղաք:
Սիրով սպասում ենք բոլորիդ»: