Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քանի որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժման հետ կապված հուզական տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ մարդկանց փողոցում թողնելու վերաբերյալ և այլն, ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ հատվածում փաստացի բնակվում է երկու ընտանիք, որոնց Երևան համայնքը կապահովի ժամանակավոր բնակության վայրով»։