Երևան

Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող 26 հա տարածքը կկանաչապատվի

Տասնամյակներ շարունակ անկանոն ու ապօրինի կառուցապատված Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը կկանաչապատվի: Համայնքից զավթված տարածքները կմաքրվեն ապօրինի շինություններից, 26 հա-ում կհիմնվի կանաչ գոտի:

Գարնանային ծառատունկի ընթացքում երևանյան շուրջ 20 այգիներում և պուրակներում կիրականացվեն արժեքավոր ծառերով լրացման միջոցառումներ. տնկվելու է 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ:

2024թ. մայրաքաղաքի փողոցներում նախատեսվում է իրականացնել 55 կմ միջին նորոգում:

Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այն հնարավորություն կտա ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:

Կոնդի վերակառուցման նախագծով լուծում կստանա բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը:

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծի ամբողջական փաթեթը պարզ փորձաքննության փուլում է: Կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի:

Կհստակեցվեն շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները: Հակառակ պարագայում ծրագրերն իրականացնող ընկերությունների հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը: