Երևան

Սարի թաղի «պազիկը» փոխարինվել է «Ժոն Տոնգ» ավտոբուսով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց, որ երթուղի են դուրս եկել N64 նոր Zhong Tong ավտոբուսները, որոնք Նոր Նորքը կապում են Էրեբունու հետ:

«N13 երթուղին Սարի Թաղը կկապի Քանաքեռ-Զեյթունի հետ: N67 երթուղին, որն այս պահին սպասարկվում է մասնավոր ընկերության կողմից, մարտի 1-ից կսպասարկենք մենք՝ Zhong Tong ավտոբուսներով»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ սա քաղաքացիների հետ հանդիպմանը խոստացված նոր գծերն էին. «Մեկ գիծ, որը պետք է անցներ Դավիթ Բեկով, և մեկ գիծ էլ, որը պետք է փոխարիներ Սարի թաղի ПАЗ–իկները»։

Մանրամասները՝ տեսանյութում