Երևան

Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով: Մեքենաների խափանումների հիմնական պատճառը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունը». այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ տեղեկացնելով, որ վնասված մեքենաների զգալի մասը վերականգնվել է, և այս պահին աղբահանությունը Երևան քաղաքում իրականացվում է 34 մեքենայով:

Քաղաքապետն առաջարկեց մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ լինեն մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում:

 Կոմունալ տնտեսության վարչության պետն էլ ասաց, որ այս պահին ունեն 6 մեքենա ձեռքբերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականցվի: «Հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Howo» մակնիշի մեքենաները»:

Մանրամասները՝ տեսանյութում