Գարնանային ծառատունկի շրջանակում երևանյան շուրջ 20 այգիներ և պուրակներ կլրացվեն արժեքավոր ծառերով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ տնկվելու են 50 հազար ծաղկող թուփ, շուրջ կես միլիոն ծաղիկ ու դեկորատիվ թուփ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ծառերի փոխարինման ծրագրերին, ասել է, որ պետք է այդ փողոցներով շրջայց իրականացվի, որին կմասնակցեն մասնագետներ, կհրավիրվեն նաև ավագանու անդամներ, որից հետո, տեղում ծանոթանալով, եզրահանգումներ կանեն։