Երևան

«Ակտիվ քաղաքացի» հարթակում ուշադրություն չդարձված հայտերը պետք է այս շաբաթ պատասխան ունենան». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում անդրադարձել է թեժ գծի և «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ահազանգերին։ Զեկուցվել է, որ 1-05 համարին ստացել է 17138 ահազանգ։

Քաղաքապետը հանձնարարել է ուշադիր լինել այն գրություններին, որ գալիս են քաղաքացիներից. «Այսուհետ մաքսիմալ հետևողական ենք լինելու, որ երևանցիների օրինական պահանջներն անպայման լուծվեն, և այդ հետևողականությունը պետք է շարունակեն պահպանել նաև վարչական շրջանների ղեկավարները, վարչության պետերը և վերահսկողության վարչությունն էլ պետք է հետևի, որ այդ աշխատանքները իրականացվեն»։

Նա անդրադարձել է նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակում հայտերին ուշադրություն չդարձնելուն։ «Հարթակում 60-ից ավելի հայտի ուշադրություն չի դարձվել. դա իմ հանձնարարականի ուղիղ չկատարումն է, հետևաբար՝ պետք է հասկանանք՝ այդ հայտերն ինչ են, և այս շաբաթվա ընթացքում ունենան պատասխանատուներ»։