«Կցանկանայի լուսավորության ցանցի հետագա զարգացման որոշակի նոր չափորոշիչներ ֆիքսեինք». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք մեծ աշխատանք ենք իրականացնում լուսավորության ցանցն արդիականացնելու համար: Այդ աշխատանքներում պետք է հաշվի առնենք միջազգային լավագույն փորձը։ Քաղաքային բնակավայրերի հատվածում 3000 կելվինից ավել լուսատուների տեղադրումը խնդրահարույց է»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ պետք է այս մասով փոխեն քաղաքականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում