Երևան

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի մեկնարկին ներկայացրեց նոր նշանակումները։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աննա Գևորգյանը, իսկ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վահե Վարդապետյանը: