«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի ժամկետն ավարտվում է մարտի 1-ին։ Այդ գիծ, ենթադրում եմ, մարտի 1-ին կմտնենք։ Մնացածը տեխնիկապես պատրաստ ենք ավելի շուտ գիծ մտնել, ուղղակի այնտեղ հարկային մուծումներն արված է։ Եթե շուտ մտնենք, կրկնակի են արվելու։ Կարող ենք սպասել և մարտի 1-ից բոլորը միասին մտնել»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ պատասխանելով քաղաքապետի հարցին, թե երբ են գիծ մտնելու 30 նոր ավտոբուսները։
Քաղաքապետին զեկուցեցին, որ հարկումն իրականացվում է ըստ նստատեղերի, և եթե մի քանի օր շուտ գիծ մտնեն ավտոբուսները, պետք է գումար վճարվի, բայց Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդիր չի տեսնում՝ պետք է վճարել։
Մանրամասները՝ տեսանյութում