Երևան

«Կարգի եմ հրավիրում. սա ԱԺ ամբիոնը չէ». Տիգրան Ավինյանը դիտողություն արեց

Երևանի ավագանու նիստում քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրների։

Դահլիճից միջամտեցին Հակոբյանի ելույթին, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիտողություն արեց. «Կարգի եմ հրավիրում՝ առաջինը Ձեզ»․ դիմեց նա Հակոբյանին․ «Ձեր ելույթի ժամանակ կոռեկտության սահմանները չպետք է անցնեք և պետք է խոսեք քննարկման դրված հարցի մասին։ Երբ հարցեր կունենաք, հարցուպատասխանի ժամանակ կքննարկեք։ Սա ԱԺ ամբիոնը չէ»: