Երևան

Հայտնի է Երևանի ավագանու հաջորդ նիստի օրը

2024թ. փետրվարի 13-ի Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 55 անդամ։ Քվորում կա, նիստը համարվում է բացված։

Նախքան օրակարգին անցնելը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը գումարել 2024թ. մարտի 12-ին, ժամը 10։00-ին. ավագանին հաստատեց օրը։