Երևան

«100 դրամը ոչ թե մտնում է քաղաքային բյուջե, այլ՝ ուրիշ տեղ». Գալջյան

«Սա թանկացում չէ, որքան էլ փորձեք այդպես անվանել». այսօր Երևանի ավագանու նիստում՝ միասնական տոմսային համակարգի ներդրման հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Ըստ նրա՝ խոսքը ոչ թե թանկացման մասին է, այլ բալանսավորման. «Կա մի իրականություն, որը, փաստացի, կոռուպցիա է։ Քաղաքացին մտնում է ավտոբուս, 100 դրամը տալիս է վարորդին, ոչ թե սարքի մեջ է դնում, ու երթևեկում է։ Ապօրինի գործունեություն է ծավալվում։ Ինչքան էլ սարքերը դրել ենք, բայց այդ երևույթը կա։ Պետք է, չէ՞, այս երևույթի հետ առնչվենք, խոստովանենք, որ նման խնդիր կա։ 100 դրամը ոչ թե գալիս է քաղաքային բյուջե, այլ գնում է ուրիշ տեղ։ Ժամանակին գնում էր գծատերերին, հիմա գնում է վարորդին, չի գալիս քաղաքային բյուջե»։