Շաբաթ, 24 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 3 ℃

Рус Eng

«Մեր հիմնական նպատակը լինելու է կանաչ տրանսպորտ ունենալը». քաղաքապետ

Երևան

13 Փետրվարի, 11:38

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս տարի ձեռք կբերվի 200 հատ 8,5 մետրանոց ավտոբուս։ Բացի այդ, հետագայում նախատեսված է 250 հատ էլեկտրական 18 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերել. «Այդ մասով բանակցություններն ընթանում են միջազգային ֆինանսական գործընկերների և կառավարության հետ, որովհետև այս փուլում պետք է կառավարության աջակցությունը»,- ասել է նա։

Ավինյանի խոսքով՝ 8,5 մետրանոց ավտոբուսներ գնելուց հետո նոր ավտոբուսային գծեր կլինեն. «Չնայած էլեկտրական ավտոբուսների ծախսն անգամներով պակաս է գազից, բենզինից և դիզելից, բայց դրանք իրենց նախնական գնով էականորեն թանկ են, քան վառելիքի այլ տեսակով ավտոբուսները։ Այստեղ 10 տարվա ամորտիզացիայի տրամաբանությունը բերելու է մոտավոր նույն գնին, ինչ գազովը։ Սա, եթե գնի տեսանկյունից նայենք։ Բայց բնապահպանական տեսանկյունից էլ՝ մեր հիմնական նպատակը լինելու է, որ մեր ողջ շարժակազմը 10 տարի հետո փոխված լինի էլեկտրականի, եթե նոր տեխնոլոգիական գյուտեր չլինեն։ Մեր հիմնական նպատակը լինելու է կանաչ տրանսպորտ ունենալը»,- ասել է նա։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում