Շաբաթ, 24 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 3 ℃

Рус Eng

Ավագանու անդամը հիշեցրել է Հայկ Մարությանի՝ տրանսպորտի թանկացումը հիմնավորող խոսքերը

Երևան

13 Փետրվարի, 12:52

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ելույթում հայտարարել է, թե ավագանու նիստին եկել են Հայկ Մարությանի խնդրանքով. «Իր համար տրանսպորտի հարցը եղել է շատ ավելի կարևոր՝ մինչև քաղաքականություն մտնելը։ Դա իր համար սկզբունքային հարց է»։

Աբգարյանը հիշեցրել է, որ 2013թ. տրանսպորտի թանկացման առաջին լուրերն իմանալուց հետո իրենք պայքարել են, իրենց հետ է եղել նաև Մարությանը. «Մեր դիրքորոշումը, մոտեցումը որևէ կերպ չի փոխվել»։

«Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանն էլ ելույթում հիշեցրեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 2018թ. ելույթից մի հատված, որտեղ նա խոսել է տրանսպորտի սակագնի բարձրացման մասին. «Զավեշտալի է, որ 2013-ից ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից.. Ամեն ինչի գինը՝ լուցկու, կարագի, մյուսի, մյուսի գինը։ Սա ինչ-որ տեղ զարմանալի է։ Էն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, օբյեկտիվ չէ»․ ասել էր Մարությանը։

Ըստ Սահակյանի՝ եթե սակագները չփոխվեն, վերադառնալու են «մահվան գազելներին». «Այդ ավտոբուսների սպասարկումն այնքան թանկ է, որ մի օր ասելու են՝ հարգելի երևանցիներ, մենք պետք է ետ վերադառնանք 100 դրամանոց «գազել»–ներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում