«Տեղեկացնում եմ, որ համաձայն Հայաստանի ԿԸՀ-ի արձանագրությունների, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Աազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին։
Տիգրան Ավինյանը նաև հայտնեց, որ «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները։