Երևան

Արտոնության չափն ու տեսակը կորոշվի տրանսպորտի սակագնի հաստատումից հետո

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է արտոնյալ խմբերի համար տրանսպորտի սակագնին․

«Արտոնյալ խմբերը, արտոնության տեսակները պետք է քննարկվեն այս որոշման ընդունումից, դրա պարամետրերը պարզ լինելուց հետո»,- ասել է նա՝ հավելելով․ «Բայց չեմ էլ կարծում, թե այստեղ հեծանիվ ենք հորինելու. արտոնյալ խմբերը համաշխարհային փորձով փոքրիշատե պարզ են, և կարծում եմ՝ ուսանողներն ու դպրոցականներն այդ խմբերում լինելու են։ Իսկ թե արտոնության չափն ու տեսակն ինչպես է լինելու, քննարկման հարց է»։