«Այսօր հայտնի դարձավ, որ Ներքին հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։ Ես առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել մեր տղաների հիշատակը»,- այսօր Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի ավագանու անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Ներքին Հանդի հատվածում զոհվածների հիշատակը։
Հիշեցնենք՝ այսօր ՊՆ-ն հայտնեց, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: