Երևան

«Եկեք, այնուամենայնիվ, այս պոպուլիզմի ժանրից անցնենք». Տիգրան Ավինյան

«Այս պոպուլիզմը կարող ենք սենց լավ եփենք, բայց կարող ենք վերհիշել, օրինակ, ոչ այնքան հեռավոր 1996թ., երբ ես նստում էի 7 համարի «ՌԱՖ»-ը, որի դուռը պետք է այսպես պահեինք։ «ՌԱՖ»-ը կարող է 50 դրամ էր։ Լավ, ասենք 91 համարի «Գազել»-ը, որի դուռը էլի պետք է պահեինք, ու 1996-1997թթ. տալիս էինք 100 դրամ։ Այդ ժամանակաշրջանից անցել է մոտավորապես 30 տարի։ Դեռ 100 դրամի մասին ենք խոսում, բայց երթևեկում ենք «МАN»-երով, 8,5 մետրանոց ավտոբուսներով»,- Երևանի ավագանու նիստում ասել է  քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այո, պիկ ժամերին խնդիրներ ունենք, բայց եկեք, այնուամենայնիվ, այս պոպուլիզմի ժանրից անցնենք։ Որովհետև չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ, մենք էլ ասենք՝ ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ է։ Բայց տրանսպորտային համակարգը փոխվում է, չէ՞։ Տեսնում ենք, որ փոխվում է։ Եվս 200 ավտոբուս, ասում ենք, բերելու ենք։ Հավատում ենք, չէ՞, որ բերելու ենք այդ 200 ավտոբուսներն այս տարի»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին քննարկում է միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը։