Կիրակի, 3 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Երևան 1 ℃

Рус Eng

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևան

12 Փետրվարի, 13:06

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է դրանց գույքագրումը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացի շնորհիվ առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն: 2023թ ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը, սեփականատերերը ծանուցվել են:  

«Ես վստահ եմ, որ այս աշխատանքը շատ կոնկրետ արդյունքներ է բերելու, և Երևան քաղաքում հուշարձան-շենքերի վերաբերյալ խնդիրներն ավելի մեծ թափով լուծումներ են սկսելու ստանալ: Տեղյակ եմ, որ արդեն կան նախագծեր հուշարձան-շենքերի վերականգնման համար, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են դրական եզրակացություն, և մենք նույնպես պետք է այդ նախագծերը հատուկ ուշադրության կենտրոնում պահենք»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը:   
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում: 
***
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված  շուրջ 550 արտաքին գովազդ, որից 21%-ը պատկանել է խոշոր տնտեսվարողներին:  
***
Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Առաջիկայում կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը: 
***
2023թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում տեղադրվել է շուրջ 1100, վերանորոգվել՝ 2230 նստարան: Այս տարի նստարանների տեղադրման գործում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կցուցաբերվի միանման մոտեցում՝ հստակ չափորոշիչներ կլինեն: 
***
Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով  կվերականգնվի Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը: Նախագիծն իրագործելու համար Կարմիր բլուրում ստեղծվել է աղյուսի արտադրամաս, արդեն իսկ արտադրվել է ավելի քան 1000 աղյուս: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ապրիլից: 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում