Քաղաքացիներին արդյունավետ և արագ սպասարկելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանում գործարկվել է արդիականացված սպասարկման սրահ: Հերթեր չգոյանալու համար նորաբաց սրահում ներդրվել է նաև հերթագրման էլեկտրոնային համակարգ:
Վճարումները կարող են կատարվել ՀայՓոստի միջոցով, ՀՀ բանկերում, Թել-Սել, Իզի Փեյ, Իդրամ տերմինալների, ինչպես նաև https://pay.e-community.am/am/, https://www.yerevan.am/hy/e-service/ կայքի և բանկային հավելվածների միջոցով: