Երևան

«Կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ 2023թ. Մալաթիա-Սեբաստիայում տեղադրված մետաղական կմախքով, կեռասենու տախտակներով պատրաստված 75 նստարանի վերաբերյալ արտադրողի կողմից տրվել է տեղեկանք տախտակների մշակման փուլերի վերաբերյալ․ «Սակայն տեղում ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ նստարանները և տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, իսկ տախտակի որակի վերաբերյալ՝ համեմատելով ավելի ցածր գնով ձեռք բերված նստարանների փայտի որակը, կարող ենք փաստել, որ այն չի համապատասխանում մեր կողմից պահանջված որակին և գնին»,- քաղաքապետին ներկայացրին ստեղծված իրավիճակը։

Տիգրան Ավինյանն էլ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարին հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերականգնեն կամ փոխարինեն, քանի որ, ենթադրաբար, պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա։

Վարչական շրջանի ղեկավարն էլ փաստեց, որ մատակարարը գրավոր պարտավորություն է տվել, որ 20–օրյա ժամկետում թերությունները կվերացնեն։

Տիգրան Ավինյանն էլ խնդրեց, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, և սրանից ենթադրվում է՝ որոշ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել և թերացել են. «Հետևաբար, համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում