Շաբաթ, 24 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 3 ℃

Рус Eng

Հայտնի են Երևանի ավագանու նոր անդամների անունները

Երևան

9 Փետրվարի, 16:19

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին. հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։

Ըստ այդ որոշումների, վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկեց Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ, Երևանի ավագանու անդամի մանդատներ տրվեցին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում