Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 9 ℃

Рус Eng

Երևանի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը հանվել է ավագանու նիստի օրակարգից

Երևան

9 Փետրվարի, 11:10

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանվել է միասնական տոմսային համակարգի ներդրման մասին որոշման նախագիծը։

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- տեղեկացրել է Սուրեն Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում