Երևան

«Քաղաքական գործիքը օգտագործեք, բայց բոյկոտը մի դարձրեք անգործություն». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հայտարարություններին, թե ավագանու նիստերից բացակայել կամ քվեարկությանը չեն մասնակցել, որովհետև բոյկոտել են․

«Խնդրեմ, բոյկոտեք, քաղաքական գործիքը օգտագործեք, դրա իրավունքը վստահաբար ունեք, բայց բոյկոտը մի դարձրեք անգործություն»,- ասել է Ավինյանը՝ հիշեցնելով, որ մինչև 50% քվեարկությունների դեպքում հնարավոր է քաղաքական բոյկոտի հարց առաջանալ. «Բայց, խնդրում եմ, ինձ ասեք՝ վերջին երեք հարցերը ի՞նչ քաղաքական բոյկոտի հարցեր էին, որ երկու ֆրակցիան չմասնակցեցին»։