Երևան

«Սա բոյկո՞տ է, թե՞ անգործություն». Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանցիների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քաղաքացիներին վերաբերող շարքային հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկա չէին․ 

«Քննարկում էինք Երևան քաղաքին վերաբերող շարքային հարց՝ կարմիր գծերը կիրակի օրը անվճար դարձնելու մասին։ Երկու խմբակցություններ, որոնք խոսում ու տարբեր արդարացումներ էին բերում բոյկոտի վերաբերյալ, չեն մասնակցում այս որոշման կայացմանը։ Հիմա սա բոյկո՞տ է, թե՞ անգործություն։ Ես վստահ եմ, որ սա բոյկոտ չէ, չունի տրամաբանություն, համենայն դեպս, ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք՝ Երևանի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կիրակի օրերին կազատվեն վճարից։