Երևան

«Բոյկոտային տրամաբանություն օրենքի մեջ կա, և դրան չափ կա». Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագծի շուրջ իր ելույթում նշել է, որ քաղաքական բոյկոտն ընդունելի ձև է․ «Ձեր իսկ ընդունած կանոնակարգը որպես հարգելի պատճառ չի նախատեսում քաղաքական բոյկոտը։ Այսինքն, նման թերի իրավական ընթացակարգերի դեպքում ո՞նց եք պատկերացնում քաղաքական պատասխանատվության ենթարկել քաղաքական գործիչներին»,- ասել է նա։

«Իրականում բոյկոտային տրամաբանություն օրենքի մեջ կա, ուղղակի դրան չափ կա, և այդ չափը օրենքի մեջ շատ հստակ ներդրված է»,- արձագանքել է Տիգրան Ավինյանը։