Երևան

«Ձեզ մոտ փառահեղ ստացվում է ծամածռվելը». Անի Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ներկայացրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու նախագիծը՝ նշելով, որ Աղեկյանը նույնպես չի մասնակցել քվեարկությունների կեսին, և մի քանի կետով կարող են դադարեցնել լիազորությունները։

Մինչ քվեարկությունը Խաչատրյանն անդրադարձավ հնչած տարբեր կարծիքներին․ «Քաղաքական անհաջող մունետիկ Հայկ Մարությանը, որը կարողանար մեկ-մեկ, որպես քաղաքապետ, գար աշխատանքի, միգուցե, որպես ավագանի, այս օրին չլիներ։ Մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, ստիպված չլինեինք իր չարածներն անելու»։

Դիմելով Մանուկ Սուքիասյանին՝ Խաչատրյանն ասաց, որ Երևանն ու Արգիշտի 1 հասցեն նրա նման քաղաքական մուրացկան դեռ չեն տեսել՝ նույնիսկ Արգիշտիի ժամանակից սկսած. «Ձեզ մոտ փառահեղ ստացվում է ծամածռվելը։ Կարող եք Հայկ Մարությանի «Սուպեր մամա» 3-4 կինոներում դեր ուզել ու գնալ ծամածռվել»։