Երևան

Նարինե Հայրապետյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ 2023 թ. տեղի է ունեցել ավագանու 4 նիստ, անցկացվել է 42 քվերակություն։ Նրա խոսքով, ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը մասնակցել է ընդամենը 10 քվերակության,  այսինքն բացակայել է քվերակությունների կեսից ավելից։

Թոխյանն ասաց, որ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չի ներկայացվել և սա հիմք է հանդիսանում, որպեսզի ավագանու անդամի լիազորությունները վախաժեմ դադարեցվեն։ 

Ավագանին 34 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշումը։