Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ 2023 թ. տեղի է ունեցել ավագանու 4 նիստ, անցկացվել է 42 քվերակություն։ Նրա խոսքով, ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը մասնակցել է ընդամենը 10 քվերակության, այսինքն բացակայել է քվերակությունների կեսից ավելից։
Թոխյանն ասաց, որ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չի ներկայացվել և սա հիմք է հանդիսանում, որպեսզի ավագանու անդամի լիազորությունները վախաժեմ դադարեցվեն։
Ավագանին 34 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշումը։