Երևան

«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամներին որևէ բան չի փոխելու. Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ավագանու 5 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին հարցի քննարկմանը նշեց, որ որոշման ընդունման դեպքում որևէ բան չի փոխվի. «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված մարդկանց ովքեր էլ փոխարինեն, որևէ բան չի փոխվելու․ բոյկոտը եղել է և կա քաղաքական գործիք, որովհետև դա է եղել միակ տարբերակը՝ կանխելու երևանցիներին չխոստացված որոշումները»։ 

Նա նշել է, թե քաղաքական որոշում է եղել քվեարկություններին չմասնակցելը։