Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արմեն Գալջյանն իր ելույթում հայտարարել է, թե ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները ևս հատել են քվեարկությանը չմասնակցելու՝ օրենքով թույլատրելի շեմը․
«Պարոն Թորոսյան, որպես ֆրակցիայի ղեկավար, թե Դուք, թե մյուս ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարը, նույնպես հատել եք օրենքով սահմանված բացակայությունների կամ բոյկոտի արդյունքում գործողությունների շեմը։
Բայց երբ մենք քննարկում էինք՝ այս որոշումները բերելու ինչ սկզբունք ընտրենք, մի կարծիք հնչեցրինք՝ ֆրակցիաների ղեկավարների նկատմամբ նման նախաձեռնություն այս պահին չանենք, որովհետև սա քաղաքական որոշակի սոլիդարություն է իրենից ենթադրում»,- ասել է նա։