Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի ելույթին, որում վերջինս ավագանու նիստերին չմասնակցելը պատճառաբանել էր բոյկոտով․
«Պարոն Մարության, եթե Դուք չեք եկել, որ չմասնակցեք ավագանու նիստերին, Ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում ևս բան չի փոխվի․ Դուք կշարունակեք չգալ և չմասնակցել ավագանու նիստերին ու որոշումներին»,- ասաց Ավինյանը։