Երևան

«Ձեզ չեն ընտրել, որ բոյկոտեք, ընտրել են, որ աշխատեք». Վահան Ավագյան

«Ի տարբերություն շոու սարքողների՝ մենք աշխատում ենք։ Մենք չենք բոյկոտում». այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը՝ պարզաբանելով, թե ինչու են մասնակցում ավագանու արտահերթ նիստին․

«Բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց կամ չեն կարողանում բանակցել, չեն կարողանում գալ կառուցողական հարաբերությունների։ Բոյկոտելու մասին կարող ենք երկար խոսել։ Ձեզ չեն ընտրել, որ բոյկոտեք, ընտրել են, որ աշխատեք։ Չաշխատել՝ նշանակում է անտարբերություն ձեր իսկ ընտրողի հանդեպ, իսկ անտարբերությունը համարում եմ դավաճանություն»։