Երևան

Մեկ տոմսով հնարավոր կլինի նստել ավտոբուս, իջնել, նստել տրոլեյբուս կամ մետրո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ապահովելու համար շրջանառության մեջ է դրվել ավագանու որոշման նոր նախագիծ:

Նախատեսվում է ունենալ մեկանգամյա ու բազմակի օգտագործման, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան տոմսեր:

Լինելու են վճարման մի քանի տարբերակներ՝ քարտեր, թղթային տոմսեր, QR կոդերով էլեկտրոնային տոմսեր։

Մանրամասները՝ տեսանյութում։