Երևան

Հավաքվել են բացօթյա առևտրի համար նախատեսված տաղավարները

Հավաքվել են բացօթյա առևտրի համար նախատեսված տաղավարները

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցներն իրականացրել են շրջայց` վարչական շրջանի տարածքում։

Ստուգայցերի շրջանակում առգրավել են ապրանքներ։ Հավաքվել են բացօթյա առևտրի համար նախատեսված տաղավարները։

«Հարգելի´ բնակիչներ և տնտեսվարողներ, հորդորում ենք և զգուշացնում զերծ մնալ ոչ սահմանված վայրում բացօթյա առևտուր կազմակերպելուց: Կարգազանց անձինք և տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ստուգումները շարունակվում են»,- նշված է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական