Երևան

171 նոր ավտոբուսի մրցույթին չինական 3 ընկերություն է մասնակցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չինական 3 ընկերություն մասնակցել է Երևանում նոր ավտոբուսների ձեռք բերման մրցույթին. այս մասին հայտնել է քաղաքապետարանի գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը։

Նախատեսվում է ձեռք բերել 171 նոր ավտոբուս։ Պապիկյանը նշել է, որ ընկերությունները ներկայացրել են բանկային երաշխիքները, և այժմ փաստաթղթերն ուղարկվել են ԿԲ՝ ստուգման համար։