Երևան

1-03 հեռախոսահամարին զանգել են 94 609 անգամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաշվետու ժամանակահատվածում շտապ բուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 119 վրաերթ, տուժել է 144 քաղաքացի, կա 3 մահ։ Կանչերի ընդհանուր քանակը՝ 30․935, որը 4381-ով ավելի է, քան նախորդ տարի. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Հունվարի 1-ից հունվարի 31-ը 1-03 հեռախոսահամարին զանգել են 94 609 անգամ, որից 73 065 անմիջապես միացել են, մնացածը չեն կարողացել առաջին անգամից միանալ․ այսինքն, այն պահին, երբ բոլոր օպերատորները զբաղված են եղել։ Սակայն երկրորդ կամ, հազվադեպ, երրորդ անգամից միացել են, որը տևել է վայրկյաններ։ Ընդհանուր առմամբ՝ 3009 հեռախոսահամար ընդհանրապես չի միացել հունվար ամսին։ Ետզանգի միջոցով պարզվել է, որ 3009-ից 2000-ը այլ հեռախոսահամարով կարողացել է կապ հաստատել։ Ձեր հանձնարարականից հետո ավելացրինք 1 օպերատոր, և զանգերի քանակը կրկնակի նվազեց, ավելացրինք ևս 2 օպերատոր, և ունեցանք չմիացած 6-8 զանգ»,- հայտնեցին քաղաքապետին։

Մանրամասները՝ տեսանյութում