Երևան

Երևանի ավագանու արտահերթ նիստը տեղափոխվել է փետրվարի 7-ին

Երևանի ավագանու արտահերթ նիստը տեղափոխվել է փետրվարի 7-ին, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։

Նիստի օրակարգում է նաև Երևանի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանման համար արտոնություն կիրառելու հարցը։ 

Հիշեցնենք, որ կքննարկվի ավագանու 5 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Որոշման նախագծի հիմքում նիստերին նրանց բացակայությունն ու քվեարկություններին չմասնակցելն է։