Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցները, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների հետ համատեղ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում իրականացրին ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։
Հատկանշական է, որ բացատրական աշխատանքների արդյունքում որոշ տնտեսվարողներ ինքնակամ ապամոնտաժել են իրենց կողմից տեղադրված գովազդային վահանակները։