Երևան

Երևանի ավագանին կքննարկի ավագանու 5 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Երևանի ավագանին փետրվարի 5-ի արտահերթ նիստում կքննարկի Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոննա Աղեկյանի և Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Երևանի ավագանու 5 անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշման նախագծի հիմքում նիստերին նրանց բացակայությունն ու քվեարկություններին չմասնակցելն է։